ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում

Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում

Հրեա ուսանողների եվրոպական միությունը բաց նամակ է հղել Ռաբբիների եվրոպական համաժողովի ղեկավարությանը, խնդրել այլ վայր տեղափոխել Ադրբեջանում կայանալիք ռաբբիների համաժողովը:
 
«Մենք պետք է մեր անսասան համերաշխությունը հայտնենք էթնիկ հայերին, որոնք ներկայումս ենթարկվում են ռմբակոծությունների, բռնի տեղահանումների և զինված հակամարտության ավերիչ հետևանքների: Ցանկացած համայնքի կրած ցավն ու տառապանքը խորապես արտահայտվում են մեր մեջ՝ որպես հրեական սփյուռքի անդամներ, ովքեր ունեն պատմական փորձ և պատկերացում հալածանքների և բռնի տեղահանումների մասին:
 
Մարդու իրավունքների խախտումներ, մարդկության դեմ հանցագործություններ, և ագրեսիայի պայմաններում Միությունն առաջարկել է հրեական համայնքների առաջնորդների միջոցառումը չկազմակերպել Բաքվում և այն տեղափոխել այլ վայր»,- նշված է նամակում։
 
Հրեա ուսանողների եվրոպական միությունը նաև կոչ է արել եվրոպական բոլոր երկրներին և Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

  • Կիսվել: