ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ Ստեփանակերտում

Հրդեհ Ստեփանակերտում

Այսօր ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հերթական ահզանգն է գրանցվել Հեքիմյան 64/ 39 բնակարանում բռնկված հրդեհի մասին, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարների մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը մեկնել են դեպքի վայր:

Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից:

Բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը:

Կանչի վայրում է եղել նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը:

Դեպքի մասին հաղորդվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապ օգնություն» կայան ՓԲ ընկերություններին, Ստեփանակերտի քաղաքային ոստիկանության հերթապահ մասին:

 

  • Կիսվել: