հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ Ստեփանակերտի շենքերից մեկում. կա տուժած

Հրդեհ Ստեփանակերտի շենքերից մեկում. կա տուժած

Հունվարի 20-ին ժամը 13:33-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան 14 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է գազի բալոն: Հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր: Հրդեհը ձեռքի ուժերով մարվել է, լիկվիդացվել՝ ժամը 13:54-ին: Մասնակիորեն այրվել է Գ. Պ.-ին պատկանող սառնարանը և տան շքամուտքում գտնվող մառանի դուռը: Հրդեհի հետևանքով տան բնակիչ Կ. Պ.-ն ստացել է աջ վերնաթաթի և դեմքի աջ կեսի 2% առաջին աստիճանի թերմիկ վնասվածքներ:

ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր բնակիչներին. Հովհարային անջատումների և հոսանքի հաճախակի տատանումների ժամանակ ցուցաբերել զգոնություն։

Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների, գազի բալոնների օգտագործաման ժամանակ՝ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

 

  • Կիսվել: