ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրդեհ՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում

Հրդեհ՝ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում

ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին:
 
Ծառայության՝ փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր:
 
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է ջեռուցող համակարգից: Տուժածներ չկան:
 
Հրշեջ-փրկարարները կրակը մարել են ժամանակին և չի տարածվել հարևան բնակարաններում:

  • Կիսվել: