չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
«Հրապարակ»․ Երևանում կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

«Հրապարակ»․ Երևանում կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչեւ տարեվերջ Երեւանում կանցկացվի Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։ Պաշտոնապես կասվի, որ նպատակը 2019-ի սկզբին Արցախում կայացած համատեղ նիստից հետո կատարված աշխատանքներն ամփոփելն է, սակայն իրականում պատճառը ԼՂ-ի շուրջ սպասվող  զարգացումներն են։

Հիշեցնենք․ առաջին համատեղ նիստն անցկացվել է մայիսին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունից օրեր անց, երբ վերջիններս, ի պատասխան Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հայտարարությանը, կոչ էին արել զերծ մնալ այն հայտարարություններից եւ գործողություններից, որոնք «կարող են էապես փոխել հակամարտության գոտում իրավիճակը»։ Նրանց կարծիքով` միակողմանի փոփոխություններ պահանջել չի կարելի բանակցային ձեւաչափում, առանց մյուս կողմի համաձայնության։ Ի դեպ, առաջին նիստին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր նաեւ Արարատ Միրզոյանին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին՝ ոչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: