ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանագծի ողջ երկայնքով. Կոնաշենկով (տեսանյութ)

Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանագծի ողջ երկայնքով. Կոնաշենկով (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված պարտավորություններն ու խնդիրները։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների գործողություններին:  

Նա նշել է, որ խաղաղապահ ստորաբաժանումները հյուսիսային և հարավային տարածքներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետում։

Ըստ Կոնաշենկովի՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանագծի ողջ երկայնքով, ռուս խաղաղապահների և տեղական իշխանությունների ջանքերով բնակչությունը վերադառնում է բնականոն կյանք։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: