երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Հոկտեմբերի 3-ը  ամբողջ Հայոց պատմության ամենա նշանակալից օրերից մեկն էր․ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ կատաղի մարտերի մասին

Հոկտեմբերի 3-ը ամբողջ Հայոց պատմության ամենա նշանակալից օրերից մեկն էր․ Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ կատաղի մարտերի մասին

Հոկտեմբերի 3-ի արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող կատաղի մարտեին է անդրադարձել լրագրող Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ նշելով, որ այն եղել է  ընթացիկ պատերազմի ամենակատաղի, ամենաինտենսիվ, ամենամոլագար հարձակումը: Դա մի ճակատամարտ էր, կամ մեծ ճակատամարտի մի կարևորագույն դրվագ, որը հաղթեցինք:

«Մի քիչ ուշացմամբ:

2020 թվականի հոկտեմբերի 3-ը՝ երեկ չէ առաջին օրը, ամբողջ Հայոց պատմության ամենա նշանակալից օրերից մեկն էր:

Առա՛նց չափազանցության:

Ու մենք դա ապրել ենք:

Գուցե դեռ լավ չենք գիտակցել ու չենք հասկացել, թե ինչ ենք ապրել:

Հոկտմբերի 3-ի հարձակումը, որին դիմակայել է մեր բանակը, իր ողջ ուժերը լարելով, եղել է ընթացիկ պատերազմի ամենակատաղի, ամենաինտենսիվ, ամենամոլագար հարձակումը:

Դա մի ճակատամարտ էր, կամ մեծ ճակատամարտի մի կարևորագույն դրվագ, որը հաղթեցինք:

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին, ադրբեջանական կայքերում հայտնվեցին արդարացումներ, թե ինչու է իրենց առաջխաղացումը դանդաղ ըթնանում:

Սա փաստորեն ազդանշան էր հաջորդ օրվա՝ նոր՝ ավելի կատաղի հարձակման:

Ու այդ հարձակման գրանցված արդյունքն իրենց կողմից՝ Մատաղիսի կեղծ գրավումը:

Մինչդեռ նույնիսկ, եթե դա ճիշտ լիներ, դա աներևակայելի թույլ արդյունք էր նման ծավալի հարձակման:

Իրական արդյունքը պետք է ենթադրեր ճակատի արմատական ճեղքում մի քանի հատվածներում, դիմադրության արմատական հաղթահարում ու լուրջ առաջխաղացում՝ տասնյակներով հաշվող բնակավայրերի գրավմամբ:

Պատերազմը դեռ շարունակվում է:

Թուլանալու պահ չէ:

Հակառակորդին ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել, որքան էլ երբեմն իրապես անխելք բաներ անի: Այլապես կնմանվենք հենցն իրենց:

Բայց միջանկյալ արձանագրումներն անհրաժեշտ են, որպեսզի մենք նաև հասկանանք, տեսնենք, գնահատենք ինքներս մեզ:

Հերոսական դիմադրությունը պոզով պոչով չի լինում:

Նախորդ մեծ պատերազմում էլ ունեցել ենք մեծ հաղթանակներ՝ պաշտպանական և հարձակողական:

Պաշտպանական հաղթանակները հաճախ այդքան երևացող չեն, հասկանալի չեն որքան հարձակողականները: Բայց նաև հաճախ ավելի թանկ գին ունեն, ու ավելի մեծ խելք, հմտություն, ոգի, կարգապահություն, գաղափարականություն են պահանջում:

Մեր նախորդ հաղթանակների մասին մենք չնչին չափի գեղարվեստական գործեր ենք ստեղծել՝ գրական, կինո, նկարչություն և այլն:

Սա մեր հանրության ինքնաօտարացման ցուցիչներից է:

Այսօրվա հաղթանակներին ճիշտ հակառակ վերաբերմունքը պետք է լինի:

Պաշտպանական հաղթանակները հաճախ այդքան երևացո չեն, հասկանալի չեն որքան հարձակողականները: Բայց նաև հաճախ ավելի թանկ գին ունեն, ու ավելի մեծ խելք, հմտություն, ոգի, կարգապահություն, գաղափարականություն են պահանջում:Պաշտպանական հաղթանակները հաճախ այդքան երևացո չեն, հասկանալի չեն որքան հարձակողականները: Բայց նաև հաճախ ավելի թանկ գին ունեն, ու ավելի մեծ խելք, հմտություն, ոգի, կարգապահություն, գաղափարականություն են պահանջում:

Մենք պետք է դա վերածենք նաև գեղարվեստական բարձր արժեքների»,- գրել է լրագրողը։

 

  • Կիսվել: