երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հնարավոր բոլոր ճանապարհները պետք է օգտագործել արցախցիներին Արցախ վերադարձնելու համար․Ղուլյան

Հնարավոր բոլոր ճանապարհները պետք է օգտագործել արցախցիներին Արցախ վերադարձնելու համար․Ղուլյան

Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մենք փառահեղ ճանապարհ ենք անցել և ունենք այդ պոտենցիալը նորից մեզ վերագտնելու և ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար։ Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում լրագրողներ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Հարցին՝ արցախցիների վերադարձն Արցախ ինչ ճանապարհով են տեսնում և ինչ պետք է անել դրա համար, նախկին պաշտոնյան պատասխանեց․ «Բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ամեն ինչ պետք է օգտագործել»։

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

  • Կիսվել: