երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀԿԽԸ–ն ԼՂ–ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների համար 80 205 դիմում է ստացել

ՀԿԽԸ–ն ԼՂ–ից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների համար 80 205 դիմում է ստացել

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առաջնային կարիքների գնահատման համար 80 205 դիմում է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը։
 
«Դա և՛ թեժ գծով ստացված, և՛ համայնքներից ստացված դիմումների թիվն է»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերի 24–ից սկսած ներգրավված են արագ արձագանքման աշխատանքներում։ Նախ Կոռնիձորում և Վայքում բացված հումանիտար կայաններում իրականացրել են հաշվառում, նախնական կարիքի գնահատում, որից անմիջապես հետո սկսվել է մարդասիրականա աջակցության տրամադրումը սննդի, հիգենիկ պարագաների փաթեթների, անկողնային պարագաների, կենցաղային իրերի տեսքով։
 
«Այս պահին էլ Երևանում և շրջական մարզերում կատարվում են մարդասիրական օգնության բաշխումներ։ Այս շաբաթ կսկսենք բազմակողմանի կարիքների գնահատում իրականացնել, որի հիման վրա կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր կմշակվեն։ Բացի այդ, այս պահին քննարկվում է կանխիկ աջակցության տրամադրման հարցը։ Մենք էլ կմիանանաք ՀՀ կառավարության 40000 +10000 դրամ աջակցության ծրագրին (վարձավճարների և կոմունալ վճարների համար աջակցության ծրագիր )»,–ասաց նա։

  • Կիսվել: