չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. արժևորե՛նք մեր հաղթանակները. Դավիթ Բաբայան

Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. արժևորե՛նք մեր հաղթանակները. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության արտգործնախարար, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմին.

«Այսօր լրանում է 2016 թվականի ապրիլի 2-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկիզբ առած արցախյան երկրորդ պատերազմի՝ ապրիլյան հերոսամարտի  6-րդ տարին։

Արցախի պահպանողական կուսակցության անդամներն այսօր հիշում են մեր նահատակներին, հպարտանում մեր հերոսների սխրագործությամբ։

Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար․ մենք կասեցրինք թշնամու սրընթաց պատերազմի՝ բլից կրիգի փորձը, որի նպատակն էր հնարավորինս կարճ ժամանակահատվածում ոչնչացնել Արցախը։

Հիշե՛նք մեր բոլոր հերոսներին,

Հիշե՛նք և արժևորե՛նք մեր հաղթանակները։

Հենց դա է ժողովրդի հարատևության հիմքերից մեկը։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ»։

  • Կիսվել: