երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հին Շենն ապաշրջափակվել է. Վահրամ Պողոսյան

Հին Շենն ապաշրջափակվել է. Վահրամ Պողոսյան

Հին Շենն ապաշրջափակվել է: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում այսօր հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել ՀԻն Շենը։ ՛՛Համայնքում այս պահին գտնվում են ինչպես Պաշտպանության բանակի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ՝ ապահովելով ինչպես համայնքի բնակիչների անվտանգությունն, այնպես էլ խաղաղ ու անարգել անցուդարձը՛՛,-նշեց նա։

Անդրադառնալով այսօր տարածված տեղեկությանն առ այն, որ ադրբեջանցիները 12 ժամ էին տվել Հին Շենի հարևանությամբ գտնվող Եղծահողի բնակչությանը՝ գյուղը լքելու համար՝ Պողոսյանը նշեց. ՛՛Տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը բնակիչներին գյուղը թողնելու համար 12 ժամ ժամանակ էր տվել, իրականությանը չեն համապատասխանում։ Խոսքը վերաբերել է ՊԲ մեկ դիրքում գտնվող զինվորականներին։ Ի պատասխան՝ հայկական կողմը մերժել է պահանջն, ու դիրքն այս պահին գտնվում է հայկական ուժերի վերահսկողության տակ՛՛։

 

  • Կիսվել: