ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է. Խանումյան

ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է. Խանումյան

Պատասխանելով ՀՀ վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված հարցին` ընդունելի է ինձ/մեզ համար Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում, թե ոչ, նշեմ.
Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար հայկ Խանումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:

ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»:

  • Կիսվել: