կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ ՄԻՊ-ը Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույց է հրապարակել

ՀՀ ՄԻՊ-ը Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույց է հրապարակել

ՄԻՊ Արման Թաթոյանը Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների մասին զեկույց է հրապարակել, որում ասվում է․

«Արցախի բնակչության նկատմամբ զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն իրականացնում են համակարգված ու լայնածավալ թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, լրագրողների նկատմամբ, դաժանություններ ու ահաբեկչական մեթոդներով արգելված զինատեսակների օգտագործում:

Այս ամենը փաստագրված ու անհրաժեշտ վերլուծությամբ մանրամասն ներկայացված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի 2-րդ միջանկյալ զեկույցում, որը նվիրված է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագություններին:

Կից տեղադրում եմ զեկույցից մի քանի լուսանկար, որոնց բոլորի հրապարակման համապատասխան համաձայնությունները Արցախի գործընկերս սահմանված կարգով ստացել է»,- ասված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գրառման մեջ։

  • Կիսվել: