հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում մայիսի 16-ից մինչև 20-ը «Արևիկ» մանկական բուժմիավորումում խորհրդատվություններ և հետազոտություններ կիրականացնեն Երևանից ժամանած մանկական նյարդաբաններ Նունե Կույումջյանը և Թամարա Ավետիսյանը: Այս մասին   տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից իրազեկում են նաեւ, որ նույն ծրագրի շրջանակներում մայիսի 16-ից մինչև հունիսի 10-ը Հանրապետական բժշկական կենտրոնում հետազոտություններ և խորհրդատվություններ կիրականացնի ռևմատոլոգ Նելլի Գևորգյանը։

Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել (047) 94-13-50 հեռախոսահամարով, իսկ «Արևիկ» բուժմիավորում` (047) 94-55-01 հեռախոսահամարով:

  • Կիսվել: