ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են․ ԱՀ ԱԻՊԾ

ՀՀ-ից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են․ ԱՀ ԱԻՊԾ

Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է և Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով և Գորիս-Բերձոր-Շուշի հատվածով:

Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից: Ի դեպ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչությանը: Համազգեստով կամ զենքով՝ հակացուցված է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ-Սոթքի ոլորաններում ճանապարհներին պահպանվում է թույլ տեսանելիություն: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում:

  • Կիսվել: