կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀԲԸՄ-ն հետաքրքիր ու արդյունավետ արձակուրդ անցկացնելու հնարավորություն է առաջարկում. ընդունվում են հայտեր

ՀԲԸՄ-ն հետաքրքիր ու արդյունավետ արձակուրդ անցկացնելու հնարավորություն է առաջարկում. ընդունվում են հայտեր

Հայաստանի Հանրապետության և Արցախի 19-26 տարեկան երիտասարդների համար Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն իր Գլոբալ առաջնորդության երևանյան ծրագրի շրջանակներում հանգիստն արդյունավետ կազմակերպելու նախաձեռնություն կիրականացնի` տեսական և պրակտիկ գիտելիքներ առաջարկելով։

յս մասին «Արցախպրես»-ը տեղեկացավ ՀԲԸՄ-ից։ Աղբյուրը մանրամասնում է` մասնակից ուսանողները վեց շաբաթների ընթացքում ձեռք կբերեն անհատական աշխատանքային փորձառություն ՀՀ-ի առաջատար ընկերություններում, առաջնորդության հմտություններ։ Կծանոթանան միջազգային մենթորների հետ, կստեղծեն մասնագիտական կապեր, կմասնակցեն առցանց աշխատարանների, կձևավորվի համախոհների մեծ ցանց:

Մասնակցության վճարը կազմում է 250 ԱՄՆ դոլար, որը ներառում է մասնակիցների կեցության, սննդի, ճանաչողական տուրերի և այլ ծախսեր: Ֆինանսապես անապահով մասնակիցները կարող են դիմել ֆինանսական աջակցության:

Ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 23-ը։ Հայտերն ընդունվում են մինչև 2022թ. փետրվարի 28-ը` հղմամբ: Ազատ տեղերը լրանալուն պես` դիմումների ընդունումը կդադարեցվի: Ծրագրով հետաքրքրվածները հավելյալ հարցերի դեպքում կարող են կապ հաստատել [email protected] էլ. հասցեով:

  • Կիսվել: