շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայտնի են Լավրով և Ալիևի հանդիպման մանրամասները

Հայտնի են Լավրով և Ալիևի հանդիպման մանրամասները

Մոսկվան պատրաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար պայմաններ ստեղծել` Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման աշխատանքների նպատակով: Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը, մասնավորապես, նշե է. ՛՛ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես միջազգային մշակութային ժառանգության պահպանման համար պատասխանատու կազմակերպություն, նույնպես շահագրգռված է մասնակցելու այդ ջանքերին: Մենք պատրաստ ենք օգնելու ստեղծել պայմաններ, որոնք դա հնարավոր կդարձնեն: Բնականաբար, մենք պետք է հաշվի առնենք սրա վերաբերյալ պայմանավորվածությունները, շահագրգիռ կողմերի դիրքորոշումը՛՛:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնագրերը Ղարաբաղի վերաբերյալ իրականացվեն ՛՛կառուցողական արդյունքին նպաստող՛՛ պայմաններում:

Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ են աշխատել Լեռնային Ղարաբաղում. ՛՛Մենք խրախուսում ենք մեր ընկերություններին մասնակցել վերականգնման աշխատանքներին, ձեր կողմից պլանավորած ծրագրերին՛՛,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: