ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի են դարձել արցախյան նախագահական ընտրությունների՝ Երևանի ու Ասկերանի ընտրատեղամասերի արդյունքները

Հայտնի են դարձել արցախյան նախագահական ընտրությունների՝ Երևանի ու Ասկերանի ընտրատեղամասերի արդյունքները

Հայտնի են դարձել արցախյան նախագահական ընտրությունների երկրորդ փուլի՝  Երևանի ընտրատեղամասի արդյունքները։

Այսպես՝ քվեարկությանը մասնակցած 191 ընտրողներից 180-ը ձայն է տվել Արայիկ Հարությունյանին, 5-ը՝ Մասիս Մայիլյանին, գրանցվել է 6 անվավեր քվեաթերթիկ։

Ասկերանից ստացված տվյալներով էլ Հարությունյանը հավաքել է 87, Մայիլյանը՝ 12 տոկոս ձայն:

Նշենք, որ տարածքային ընտրական  հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):

  • Կիսվել: