հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայտնի է, թե ում են փնտրել ադրբեջանցի հատուկջոկատայինները երեկ Ստեփանակերտից Դադիվանք տանող ճանապարհին

Հայտնի է, թե ում են փնտրել ադրբեջանցի հատուկջոկատայինները երեկ Ստեփանակերտից Դադիվանք տանող ճանապարհին

InfoPort.am-ին հաջողվել է ճշտել, թե ինչն է եղել երեկ Ստեփանակերտից Դադիվանք տանող ճանապարհին նոյեմբերի 6-ին ադրբեջանցի հատուկջոկատայինների տեղակայման և նրանց կողմից դեպի վանական համալիր գնացող մեքենաների ստուգման պատճառը:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, Բաքվից ուղարկված հատուկջոկատայինները բանից պարզվում է փնտրել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

Նրանք օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Սուրբ Զատիկի պատարագին Արայիկ Հարությունյանը մասնակցելու է Դադիվանքի վանական համալիրում: Այդ իսկ պատճառով Բաքվից այդ օրը հատուկջոկատայիններ են ուղարկվել Դադիվանք, որոնք կանգնեցնելով մեքենաները, փորձել են խուզարկել դրանք` փնտրելով ԱՀ նախագահին: Վերջինս սակայն Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցել է Գանձասարի վանական համալիրում:

Ինչպես երեկ InfoPort.am-ին փոխանցեց Դադիվանք այցելած ուխտագնացներից մեկը, տպավորություն էր ստեղծվում, որ ադրբեջանցի հատուկջոկատայինները ինչ որ մեկին էին փնտրում:

Նշենք, որ հրադադարի հաստատումից ի վեր սա առաջին նման դեպքն էր Դադիվանք տանող ճանապարհին: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն քրգործ է հարուցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ` նրան հայտարարելով միջազգային հետախուզում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: