երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Հայտնի է, թե երբ կվառվեն Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը

Հայտնի է, թե երբ կվառվեն Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը

Ամանորյա տոներին ընդառաջ Ստեփանակերտում ընթանում են փողոցների, հիմնարկ-ձեռնարկությունների ձևավորման աշխատանքներ: Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի  20-ին՝   ժամը   19:00-ին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանը։

Նրա  խոսքով՝   նախատեսվում է շուրջ   500 դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ նույն   օրը  կազմակերպել ամանորյա  ֆլեշ-մոբ, որին  ներկա  կլինեն  նաև  Ձմեռ  Պապն  ու  Ձյունանուշը:
 
«ԱՀ  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության  հետ
համագործակցելով     կազմակերպվելու     են   համերգային մի  շարք  ծրագրեր: Դեկտեմբերի   31-ին       կազմակերպվելու   է     տոնական  համերգ: Այդ   օրը   Ձմեռ  Պապն  ու  Ձյունանուշը  շրջելու   են   մայրաքաղաքով՝   շնորհավորեն  քաղաքացիներին   և   նվերներ  բաժանեն   փոքրիկներին»,-  ավելացրել  է  Կ. Հարությունյանը:
 
Ստեփանակերտի  քաղաքապետարանի աշխատակազմի  կրթության և  սպորտի  բաժնի     պետ   Թերեզա  Ղարախանյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ   մայրաքաղաքում  ապրող  այն  երեխաները, ովքեր  չեն    հաճախում  մանկապարտեզ  կամ   նախադպրոցական  որևէ   հաստատություն, նրանց   ծնողները   մոտ   օրերս  պետք  է   նախապես  գրանցեն   Եղիշե  Չարենցի  անվան  N7  հիմնական   դպրոցում:  Գրանցված  բոլոր  երեխաները    հնարավորություն  կունենան   դեկտեմբերի  25-28-ը    մասնակցելու    N1, N5, N8   և    N10      կրթօջախներում  կայանալիք   տոնական      համերգներին  և  տեղում   ստանալ   նվերներ:

  • Կիսվել: