կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հայտնաբերված ռազմամթերք է վնասազերծվելու․ ԱԻՊԾ-ն իրազեկում է

Հայտնաբերված ռազմամթերք է վնասազերծվելու․ ԱԻՊԾ-ն իրազեկում է

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ այսօր նախատեսված է հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ։

"Հարգելի հայրենակիցներ
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն այսօր իրականացնելու են հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ` Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հարակից տարածքում։
 
Պայթյունների ձայներ լսելու դեպքում՝ հորդորում ենք չանհանգստանալ:
Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112",- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: