ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայրենական պատերազմի մասնակիցների ընտանիքներին Արցախում կտրամադրվի պարենամթերք և հիգիենայի պարագաներ

Հայրենական պատերազմի մասնակիցների ընտանիքներին Արցախում կտրամադրվի պարենամթերք և հիգիենայի պարագաներ

Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, մասնակիցներին և հաշմանդամներին տրամադրված 1 ամսվա պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների բաշխման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունից։

«ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության միջոցով փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը»,-նշում են նախարարությունից:

  • Կիսվել: