ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի.  ԱՀ պետնախարար

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի. ԱՀ պետնախարար

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումն ու հատուցումը այլընտրանք չունի։ Այս մաաին իր գրառման մեջ նշել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

"Ժամանակակից Թուրքիան հրաժարվում է իր նախնիների իրականացրած ահասարսուռ ոճրագործության պատասխանատվությունից­՝ մոռանալով, որ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի և ժխտումը ևս հանցագործություն է:

Ավելին, Թուրքիան անվերապահորեն աջակցում է եղբայրական Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ, որը, գաղափարական առումով, Հայոց ցեղասպանության շարունակությունն է:

Արցախը ևս միացել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը երեկ ու այսօր:

Թող ամբողջ աշխարհում ջահերի լույսը իսկապես լույս սփռի պատմական արդարության վերականգնման ճանապարհին:

Թող լույս իջնի բոլոր նրանց մտքերում, որոնք ժխտում և այդպիսով արդարացնում են ոճիրը…

Եվ թող լույսերի մեջ մնա սրբադասված նահատակների հիշատակը",- գրել է պետնախարարը:

 

  • Կիսվել: