երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական կողմին է փոխանցվել 9 հայ զինծառայողի մարմին. ԱՀ ՊԲ

Հայկական կողմին է փոխանցվել 9 հայ զինծառայողի մարմին. ԱՀ ՊԲ

Ս.թ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել,նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են, հայտնում է ԱՀ ՊԲ-ն:

«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:

 

 

  • Կիսվել: