շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայատյացության քարոզին ավելանում է պետականորեն կազմակերպվող ռուսատյացության քարոզն Ադրբեջանում. Արտակ Բեգլարյան

Հայատյացության քարոզին ավելանում է պետականորեն կազմակերպվող ռուսատյացության քարոզն Ադրբեջանում. Արտակ Բեգլարյան

Երեկ կրակելով ականանետից Արցախի Խրամորթ գյուղի գերեզմանոցի ուղղությամբ և սպանելով հայ զինծառայող Հայաստանի հետ սահմանին՝ Ադրբեջանը դիտավորյալ լարում է իրավիճակը:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
 
«Իհարկե, այդ սադրանքն ուղղված է առաջին հերթին մեր հասարակությանը՝ վախ սերմանելու նպատակով, սակայն, մյուս կողմից, անթաքույց են ռուս խաղաղապահների թիրախավորման նպատակները նույնպես: Դրա մասին հուշում է նաև վերջին ժամանակահատվածում արձանագրվող ռուսատյացության աննախադեպ արշավն ադրբեջանական տեղեկատվական հոսքերում: Վաղուց ավանդական դարձած հայատյացության քարոզին ավելանում է պետականորեն կազմակերպվող ռուսատյացության քարոզն Ադրբեջանում՝ ի դեպ, ռազմավարական դաշնակցի դեմ, որը հերթական անգամ ցույց է տալիս ադրբեջանական իշխանությունների ձեռագիրը՝ այլ ազգի հանդեպ համակարգային ատելություն սերմանելու միջոցով աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու և ներքին հիմնախնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու առումով: Ատելությունը մի օր խժռելու է Ադրբեջանին...»,- գրել է պետնախարարը։

  • Կիսվել: