հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայաստանը մոլորեցնում է միջազգային հանրությանը». Ալիև

«Հայաստանը մոլորեցնում է միջազգային հանրությանը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանն ասել է, որ «Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհի իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով և կեղծ տվյալների հիման վրա պնդում է, թե իբր ճանապարհը փակ է»։

Ալիևը նշել է, որ ճանապարհը «բաց է խաղաղ բնակչության և քաղաքացիական բեռների անցման համար և ապահովվում է մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը ԿԽՄԿ-ի միջոցով»։

«Հայաստանը պետք է դադարեցնի բնական պաշարների ապօրինի շահագործումը խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքում և հանի հանցավոր տարրերին Ադրբեջանի տարածքից»,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ «հայկական կողմն արդեն երկու տարուց ավելի է, ինչ օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու համար»։

  • Կիսվել: