շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը, դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ՝ ՀՀ-ն չի ցանկանում լուծման մաս լինել». Ադրբեջանի ներկայացուցիչ

«Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը, դա միայն մեկ բացատրություն կարող է ունենալ՝ ՀՀ-ն չի ցանկանում լուծման մաս լինել». Ադրբեջանի ներկայացուցիչ

՛՛Ադրբեջանն ինտենսիվորեն աշխատում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ԿԽՄԿ-ի հետ՝ իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը՛՛: Այս մասին քիչ առաջ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասաց Ադրբեջանի ներկայացուցիչ Յաշար Ալիևը:

Նա հերքեց Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանին ուղղված քննադատություններն ու մեղադրանքները, որոնք վերաբերում են շրջափակմանը, մարդասիրական աղետին։

Ալիևը, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանն ինտենսիվորեն աշխատում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ և ԿԽՄԿ-ի հետ իրավիճակից ելքեր գտնելու համար, Հայաստանն է դիտավորյալ խոչընդոտում դիվանագիտական ջանքերը։ Միայն մեկ բացատրություն դա կարող է ունենալ՝ Հայաստանը չի ցանկանում լուծման մաս լինել՛՛:

Ըստ նրա՝ ՛՛Հայաստանն է խոչընդոտում Լաչինի միջանցքով տեղաշարժը՛՛, ՛՛քաղաքականացնում է՛՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը՝ ՛՛կասկածի տակ դնելով Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և կանխելով տեղի էթնիկ հայ բնակիչների ինտեգրումը՛՛:

  • Կիսվել: