Հայաստանից Արցախ է վերադարձել ևս 185 տեղահանված
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 185 փախստական։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքից։
Հաղորդագրության համաձայն ընդհանուր առմամբ 2020թ. նոյեմբերի 14-ից Արցախում նախկին բնակության վայր է վերադարձել 50 843 մարդ։
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին: