ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի

«Հայաստանի Հանրապետություն». Ավելի բարեկարգ քաղաք, միշտ ժպտացող ստեփանակերտցի

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ ««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ հարցազրույցում ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հպարտությամբ նշել է. «Ճիշտ է, համեմատաբար փոքր քաղաք է, բայց շատ չքնաղ, գեղեցիկ` իր ուրույն կոլորիտով: Ստեփանակերտը վերապրել է պատերազմ, հերոսական դասեր տալով՝ սկսել նոր առաջընթաց ապրել, օր օրի առավել բարեկարգվել եւ միշտ մնացել է վեհ ու կանգուն մեր «Տատիկ պապիկ»` «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան-կոթողի նման:  Եվ ինչպես յուրաքանչյուրի համար, ինձ համար էլ մեր մայրաքաղաքը լավագույնն է, այն մեր հայրական օջախն է, եւ ուր էլ գնամ, միեւնույն է, հայրական օջախը՝ մայրաքաղաքը միշտ հետ է կանչում: Պետք է հասնենք այն բանին, որ ունենանք հարմարավետ քաղաք, հարմարավետ՝ նորածնից մինչեւ տարեց մարդու համար, հարմարավետ՝ առողջ եւ որոշակի խնդիրներ ունեցող մարդու համար, հարմարավետ՝ ստեփանակերտցու եւ զբոսաշրջիկի համար, այսինքն, պետք է ունենանք առաջադեմ քաղաք՝ պահպանելով մեր լավագույն արժեքներն ու ավանդույթները: Իսկ ամենակարեւորը՝ միշտ ժպտացող ստեփանակերտցիներով»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: