կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հայաստանի եւ Արցախի միջեւ մոտեցումների որեւէ տարբերություն չկա․ Արցախի պետնախարար

Հայաստանի եւ Արցախի միջեւ մոտեցումների որեւէ տարբերություն չկա․ Արցախի պետնախարար

Չեմ պատկերացնում, որ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ կարող է լինել մոտեցումների տարբերություն։ Ընդհակառակը, ես համոզված եմ, որ Երեւանը, երբ խոսքը վերաբերում է Արցախի խնդրին, հիմնված է Արցախի կարծիքի եւ դիրքորոշման վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ոչ մի կերպ չի անտեսվել Արցախի իրավունքների ինքնորոշման իրավունքը։ Այս սկզբունքը չի անհետացել միջազգային իրավունքից»,- ընդգծեց նա։

Ներսիսյանը հիշեցրեց, որ այս մասին օրեր առաջ հայտարարել էր նաեւ Գերմանիայի կանցլերը։

«Մենք մեր ինքնորոշման իրավունքն իրականացրել ենք, եւ պայքարը պետք է ուղղված լինի այդ իրավունքի իրացումը ընդունելուն, հարգելուն ու ճանաչմանը»,- նշել է պետնախարարը։

 

  • Կիսվել: