կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ավտոբուսներով Արցախից Հայաստան տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. շտաբ

Ավտոբուսներով Արցախից Հայաստան տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին. շտաբ

Հայաստանի Հանրապետություն տեղափոխվել ցանկացող, բայց սեփական տրանսպորտային միջոց չունեցող ԼՂ քաղաքացիները ցուցակագրվելու համար սեպտեմբերի 26-ի ժամը 16։00-ից կարող են մոտենալ Ստեփանակերտի Արմենիա հյուրանոցում (Վերածննդի հրապարակին մոտ) գործող աշխատանքային խմբին։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվական շտաբը:

«Ավտոբուսներով տեղափոխման մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին։

Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ակնկալում եք կարգապահություն և հանդուրժողականություն։

Ներկա պահին մեզ համար առաջնահերթ է վիրավորների շտապ տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: