ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին ՊԵԿ-ը փոխանցել է 400 մլն ՀՀ դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին ՊԵԿ-ը փոխանցել է 400 մլն ՀՀ դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի ֆեյսբուքյան էջից:

՛՛Այս անգամ hիմնադրամի հաշվեհամարին ՊԵԿ-ը փոխանցում է 400 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից փոխանցվել էր 30 մլն դրամ:

Այսօր մենք միասնական ենք առավել քան երբևէ, և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք այս գործի կարևորությունը, նշանակությունը և դերը հայկական երկու Հանրապետությունների անկախության և անվտանգության համար:

Կոչ ենք անում բոլորին ուժերի ներածին չափով սատար կանգնել մեր հայրենիքին, բանակին, զինվորին և մասնակիցը դառնալ այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին:

Փա՛ռք Հայ զինվորներին
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը
Փա՛ռք Արցախի Հանրապետությանը

#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ

Նվիրաբերելու համար այցելեք https://www.himnadram.org/՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: