երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաթերքում կաթնամթերքի արտադրամաս կբացվի

Հաթերքում կաթնամթերքի արտադրամաս կբացվի

Միլենա Օհանյանը սովորում է Արցախի պետական համալսարանում: Նրա ընտանիքը որոշել է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում հիմնել կաթնամթերքի արտադրամաս:

«Մենք տան պայմաններում պատրաստում ենք մածուն, պանիր, կաթնաշոռ, քամած մածուն, կարագ և վաճառում: Սա ընտանեկան բիզնես է, որը ունի սոցիալական ուղղվածություն: Ընտանիքիս բոլոր անդամները սիրում են կաթնամթերք, և քանի որ գյուղում շատերը օգտվում են մեր արտադրանքից ու բավականին գոհ են` թե՛ որակից, թե՛ համից, որոշեցինք ունենալ մեր արտադրամասը։ Անկեղծ կարող եմ ասել, որ այս պահին նույնիսկ ունենք պատվերներ, որ չենք կարողանում կատարել` կաթի և կաթնամթերքի ոչ բավարար ծավալի պատճառով:

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղական պահանջարկը որքան հնարավոր է բավարարում ենք ու արդեն այս տարի մեր համագյուղացիներից գնել ենք անասուններ կաթնամթերքի արտադրման ծավալները մեծացնելու համար: Առայժմ փորձում ենք լուծել շենքային պայմանների հարցերը, որպեսզի արտադրամասը ամբողջովին պատրաստ լինի գործունեություն ծավալելու համար: Աշխատում ենք քայլ առ քայլ հասնել մեր նպատակին», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մ. Օհանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՀ կառավարության, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ իրականացված «Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում է ստացել:

«Գնելու եմ կաթնամթերքի համար սառցարան և հարիչ, որի օգնությամբ կարագ ենք ստանալու ենք», - հավելեց նա:

  • Կիսվել: