հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ջանք ու եռանդ չի խնայվել և չի խնայվելու պաշտպանության սեփական համակարգը հնարավորությունների սահմաններում արդիականացնելու  ուղղությամբ. ԱՀ նախագահ

Ջանք ու եռանդ չի խնայվել և չի խնայվելու պաշտպանության սեփական համակարգը հնարավորությունների սահմաններում արդիականացնելու ուղղությամբ. ԱՀ նախագահ

Ջանք ու եռանդ չի խնայվել և չի խնայվելու պաշտպանության սեփական համակարգը հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և առկա մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Այս մասին սեպտեմբերի 19-ի տեսաուղերձում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Նրա խոսքով՝ քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան:

«Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին»,-հավելել է ԱՀ նախագահը:

 

  • Կիսվել: