երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հասարակական ակտիվիստը դատական ակտի հիման վրա հերքել է Արցախի նախագահի նկատմամբ տարածած հերյուրանքները

Հասարակական ակտիվիստը դատական ակտի հիման վրա հերքել է Արցախի նախագահի նկատմամբ տարածած հերյուրանքները

Հասարակական ակտիվիստ Սերժիկ Սրապիոնյանը դատական ակտի հիման վրա և ԴԱՀԿ որոշմամբ հերքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ամիսներ առաջ տարածած հերյուրանքները։

Սրապիոնյանը մասնավորապես ստիպված է եղել խոստովանել, որ ոչ մի ապացույց չունի իր կողմից հնչեցրած հերյուրանքների վերաբերյալ։

168.am-ի եթերում նա մասնավորապես ասել է.

«Ես՝ Սերժիկ Գագիկի Սրապիոնյանս, հերքում եմ 2021 թվականի հունիսի 23-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի վերաբերյալ ներկայացրած այն տեղեկությունները, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը իմ գյուղին կպած 200 հեկտարը կոպեկներով գնել է լավագույն հողերը և ուղաթիռով է գալիս իր հողերը տեսնելու։ Զինված մարդիկ է դրել, որպեսզի գյուղացիները իրենց անասուններին այդտեղ արոտավայր չտանեն: Այդտեղ նախագահ,Ղարաբաղ էլ չկա:

Այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։

  • Կիսվել: