երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշման շարժառիթները. ԱՀ նախագահ (տեսանյութ)

Հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների արտահանձնման որոշման շարժառիթները. ԱՀ նախագահ (տեսանյութ)

Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում և քաղաքական շրջանակներում տեղ գտած մտահոգությունները՝ հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
 
՛՛Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը:
Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար։
 
Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը՛՛,-նշել է նախագահը և հրապարակել տեսանյութ:
 

  • Կիսվել: