ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հարավային Օսիայի նախագահը շնորհավորական նամակ է հղել ԱՀ նորընտիր նախագահին

Հարավային Օսիայի նախագահը շնորհավորական նամակ է հղել ԱՀ նորընտիր նախագահին

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը շնորհավորական նամակ է հղել ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Նամակում մասնավորապես ասված է.«Հարգարժան Արա Վլադիմիրի, ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ձեր վստահ հաղթանակ ընտրություններում ժողովրդի բարձր վստահության գնահատականն է: Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչին բնորոշ  հատկանիշները երկրի հետագա զարգացման գավական կդառնան, իսկ մեր երկու հանրապետությունների հարաբերություններն է՛լ ավելի կզարգանան:

Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Արցախի  ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»:

 

  • Կիսվել: