հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հարավային Ավստրալիան ճանաչեց Արցախի անկախությունը և դատապարտեց Ադրբեջանին և Թուրքիային Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար

Հարավային Ավստրալիան ճանաչեց Արցախի անկախությունը և դատապարտեց Ադրբեջանին և Թուրքիային Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար

Հարավային Ավստրալիան դարձել Է Ավստրալիայի երկրորդ նահանգը Հարավային Ուելսից հետո, որը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը: Դատապարտելով Ադրբեջանին եւ Թուրքիային Արցախի տարածք ներխուժելու համար` նահանգի խորհրդարանը ընդունել է համապատասխան բանաձև, հաղորդում Է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Այս բանաձևում, ինչպես նաև ավելի վաղ Հարավային Ուելսի կողմից ընդունված բանաձևում կոչ է արվում դաշնային կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության միակ մշտական լուծում, ինչը հնարավորություն կտա խուսափել ռազմական ագրեսիայի հետագա փորձերից: Նաև կոչ է արվում դաշնային կառավարությանը դատապարտել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

Բանաձևում լուրջ մտահոգություն է հայտնվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչությանը էքզիստենցիալ սպառնալիքի առնչությանբ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո բնիկ հայ բնակչության խաղաղ վերաբնակեցմանը խոչընդոտելու ցանկացած փորձի կապակցությամբ:

Նշվում է նաև հայ-ավստրալիական եւ անկախ միջազգային կազմակերպությունների կողմից արտահայտված լուրջ մտահոգությունը ՝ կապված Արցախի տարածքում Ադրբեջանի կողմից համաշխարհային մշակութային եւ պատմական նշանակության օբյեկտների ոչնչացման վտանգի հետ:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ուեսթ-Տորենսը և պատգամավոր Թոմ Կուստանտոնիսն իրենց ելույթներում նշել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի գործողությունները պանթուրքիստաական ազգայնականության քաղաքականության արդյունք են, ավելի վաղ այդ քաղաքականությունը հանգեցրել էր Հայոց ցեղասպանության, իսկ այժմ սպառնում է Արցախի հայ բնակչությանը էթնիկ զտումներով:

Նահանգի խորհրդարանը փորձեց ընդմիջել հարցի քննարկումը կրքերը հանդարտեցնելու համար, սակայն այդ առաջարկը մերժվեց Պալատի նախագահի վճռորոշ ձայնով: Բանավեճը վերսկսվեց եւ հանգեցրեց է քվեարկության: Բանաձևը անցավ  առանց առարկության:

Հայ Ազգային Կոնգրեսի նախագահ Հայկ Կայսերիանը շնորհակալություն հայտնեց հայ համայնքին բանաձևը խորհրդարանում անցկացնելու համար գործադրված անխոնջ ջանքերի համար, ինչը կնպաստի Արցախի Հանրապետության ինքնորոշման օրինական իրավունքի ճանաչմանը:

Իր հերթին հայ համայնքի ներկայացուցիչ Էմիլ Դավիթյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներ Թոմ Կուստանտոնիսին եւ Ջեյն Ստինսոնին բանաձևին աջակցելու համար: «Շնորհակալ ենք նաև բոլոր պատգամավորներին, ովքեր աջակցել են դրա ընդունմանը հանուն մարդու իրավունքների»,- նշել է Դավիթյանը:

"Հարավային Ավստրալիայի հայ համայնքը ցանկանում էր իր դերակատարությունը ունենալ Արցախի ժողովրդի աջակցության, տարածաշրջանում մարդասիրական սուր խնդիրների նկատմամբ ուշադրության ներգրավման և հակամարտության կայուն ու խաղաղ կարգավորմանը նպաստելու գործում: Համայնքը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են նրան տարբեր նախաձեռնություններում",- ասել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգը` նույնպես կոչ անելով երկրի իշխանություններին հետևել այդ օրինակին:   

  • Կիսվել: