շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հանձնարարվել է ստուգել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին տեղեկությունը

Հանձնարարվել է ստուգել «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին տեղեկությունը

Արցախի դատախազության կայքից տեղեկանում ենք՝ հանձնարարվել է ստուգել hetq.am կայքում հրապարակված՝ «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները ջնջելու մասին տեղեկությունը:

«2021 թվականի օգոստոսի 7-ին hetq.am կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը:

Նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի 09.08.2021 թ. ԱՀ գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,- ասվում է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: