կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Համայնքի վերաբնակեցման և այլ բարեփոխումների համար պարգևատրվել է Ասկերանի քաղաքապետը

Համայնքի վերաբնակեցման և այլ բարեփոխումների համար պարգևատրվել է Ասկերանի քաղաքապետը

Օրերս Երևանի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագրի «Որակի նշան 2019» մրցանակաբաշխությանը «ԷՅ-ԷՅ-ԴԻ Փաբլիշինգ» ՍՊԸ-ի կողմից «Որակի նշան» անվանակարգում պարգևատրվել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, տեղեկացնում է Արցախպրեսը:

Սամվել Աղաջանյանն ասել է, որ մրցանակը հանձնվել է համայնքի վերաբնակեցման, բարեկարգման և իրականացված մի շարք բարեփոխումների համար:

 «Մրցանակաբաշխության մասին մեզ տեղեկացրել էին միջոցառումից մի քանի օր առաջ, ինչը մեզ համար անակնկալ էր: Սա ոգևորիչ և, միաժամանակ, պարտավորեցնող մրցանակ է, որպեսզի օրեցօր էլ ավելի զարգացնենք մեր քաղաքը և բարեկարգման աշխատանքները շարունակենք ավելի մեծ թափով: Կարծում եմ՝ «Որակի նշան» անվանակարգում հանձնված մրցանակը խթան կհանդիսանա, որպեսզի Ասկերանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր նպաստը բերի քաղաքի զարգացմանը»,-նշել է Ս. Աղաջանյանը:

Նշենք, որ «Որակի նշան» մրցանակաբաշխության նպատակը իրենց գործունեությամբ աչքի ընկած լավագույն կազմակերպություններին և անհատներին խրախուսական մրցանակներ հանձնելն ու խրախուսելն է: Այն ձևաչափ է՝ գնահատելու տնտեսության, առողջապահության, կրթության, հանրային կառավարման ոլորտներում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերած անձանց հետևողական աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, սոցիալական պատասխանատվությունը, պարտաճանաչությունը և տնտեսության զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդը:

  • Կիսվել: