հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Համապետական ընտրությունները ևս մեկ քայլ են Արցախի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար. ԱՀ պետական նախարար

Համապետական ընտրությունները ևս մեկ քայլ են Արցախի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար. ԱՀ պետական նախարար

Համապետական ընտրությունները կարևորագույն քաղաքական իրադարձություններ են Արցախի ժողովրդի կյանքում և ևս մեկ քայլ երկրի ժողովրդավարական ու զարգացած ապագայի համար:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այսօր յուրաքանչյուրս գիտակցում և զգում է պատասխանատվությունը պետականաշինության կարևորագույն փուլում:

«Այսօր քվեարկել եմ հանուն զարգացող և ժողովրդավարական Արցախի, հանուն մեր ապագայի: Այս ընտրությունները կարևոր քայլ են կառուցելու զարգացող և ժողովրդավարական երկիր: Կարծում եմ՝ համապետական ընտրություններին մասնակից թեկնածուական բավականին մեծ կազմը խոսում է իրական ընտրության և այն մասին, որ հանրության մեջ կան տարբեր քաղաքական տեսակետներ և կարծիքներ»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

  • Կիսվել: