ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳ նախարարությունը քաղաքացիներին զգոնության կոչ է անում

Համակարգչային հանցագործությունների կտրուկ աճ է նկատվում. Արցախի ՆԳ նախարարությունը քաղաքացիներին զգոնության կոչ է անում

Հունիսի 9-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն (ծնված 1995թ.) ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ հունիսի 6-ին իր հետ «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել անհայտ օգտատերը և պատրաստակամություն է հայտնել գնել իր կողմից «List.am» հայտարարությունների կայքէջում տեղադրված մուլտհերոսների հագուստները, որի ընթացքում նամակագրության միջոցով անհայտ օգտատերը ուղարկել է կեղծ «Հայփոստ»-ի առցանց վճարման հղում, որի համապատասխան դաշտում ինքը լրացրել է իր բանկային քարտի ամբողջական տվյալները և «ArCa» համակարգի կողմից ստացված անվտանգության գաղտնի կոդը, որը հնարավորություն է տվել «AmeriaGroup» ՓԲ ընկերության պլաստիկ բանկային քարտը կցել այլ էլեկտրոնային դրամապանակի և տնօրինել քարտում առկա գումարին։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարության ոստիկանությունից:

Նշված եղանակով անհայտ անձը հափշտակել է բանկային քարտում առկա 49.000 ՀՀ դրամ գումարը, ինչի արդյունքում իրեն պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Առցանց տիրույթում հաշտակությունների զոհ չդառնալու համար ԱՀ ՆԳ նախարարությունը հորորում է չտրվել խաբկանքի, կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի տվյալները կամ գաղտնաբառերը: Նմանատիպ իրավիճակում հայտնվելիս անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։

  • Կիսվել: