շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունն անվտանգ է:
 
Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ տեղաշարժն ապահովում են ռուս խաղաղապահները:
 
Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին Արցախի ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։
 
Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը՝ ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն։

  • Կիսվել: