շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր. ԱՀ նախագահ

Հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր. ԱՀ նախագահ

Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

<Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը>,- հայտնել է նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: