շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հակառակորդը քաղաքացիական օբյեկտները թիրախավորել է «Պոլոնեզ» հրթիռներով. Բեգլարյան

Հակառակորդը քաղաքացիական օբյեկտները թիրախավորել է «Պոլոնեզ» հրթիռներով. Բեգլարյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ ճեպազրույցին նշեց, որ վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր: Ըստ նրա՝ հիմնականում թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքներն ու հարակից բնակավայրերը, որոշակի պարբերականությամբ հրթիռակոծվել են նաև Հադրութն ու Ստեփանակերտը: 

«Մեր վերլուծությամբ՝ «Պոլոնեզ» տիպի հրթիռներ են կիրառվել, և բացառապես թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես, որոշ բնակելի տներ են վնասվել, վնասվել են գազատար խողովակ և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ»,- նշեց Բեգլարյանը՝ հիշեցնելով, որ թշնամու գործողությունները Ժնևի կոնվենցիայով համարվում են պատերազմական հանցագործություն: 

Բեգլարյանը նշել է, որ 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ, և 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես մեքենա։

 

 

  • Կիսվել: