երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել

Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել

Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը:

Ինպես InfoPort.am-ին հայտնեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հայտարարում, որ իրադրության հետագա լարման դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

  • Կիսվել: