հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով և ՌԴ-ի միջնորդությամբ. Կարապետյան

Հակամարտությունը կարելի է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով և ՌԴ-ի միջնորդությամբ. Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները՝ Լեռնային Ղարաբաղին զենք մատակարարելու վերաբերյալ, անհիմն ու աբսուրդային է անվանել:

Նա հիշեցրել է, որ ինքը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության օգտին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահն ավելի վաղ մեղադրել էր հայ մեծահարուստ գործարարներին, նրանց թվում նաև՝ Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե իբր վերջիններս քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂ հակամարտության գոտի զենք են տեղափոխում: 

՛՛Ադրբեջանի նախագահի մեղադրանքները բացարձակ անհիմն ու աբսուրդ են, դա իսկական ֆեյք-նորություն է: Ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ նման հայտարարությունները հնչեցվում են բարձր մակարդակով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂ-ում խաղաղության կոչ եմ արել, և դա արել եմ թե՛ խոսքով, թե՛ գործով՛՛,-նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը եղել է այն մարդկանց թվում, ովքեր տարածաշրջանում սոցիալական օբյեկտներ են կառուցել:

՛՛Մենք կառուցել ենք այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որ այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը՝ չխնայելով խաղաղ բնակիչներին: Ուզում եմ կրկին իմ դիրքորոշումը հայտնել. այս հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: