չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ

«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, որ Արցախում իրականացվող տեղային «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ խմբ․, ռազմական գործողություններ) կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև հավելել է, որ Բաքուն մշտական կապի մեջ է ռուս խաղաղապահների հետ և նրանց համար անհրաժեշտ պայմաններ է ստեղծում իրենց պարտականությունները կատարելու համար:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում ասել էր, որ հայկական զինված ուժերի կողմից զենքերը վայր դնելու և զինաթափվելու դեպքում «հակաահաբեկչական միջոցառումները» (չակերտները՝ խմբ․, ռազմական գործողություններ) կդադարեցվեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին շփման գծի ողջ երկայնքով զանգվածային ռազմական գործողությունն է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» (չակերտները՝ խմբ․, ռազմական գործողություններ) մեկնարկ: Վերջին տվյալներով՝ Արցախում կա 27 զոհ:

 

 

  • Կիսվել: