երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հաջորդ շաբաթվանից արցախցիերին կտրամադրվեն բնակարանների վարձակալության գումարները

Հաջորդ շաբաթվանից արցախցիերին կտրամադրվեն բնակարանների վարձակալության գումարները

100 հազարական դրամները փոխանցվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց շուրջ 95 տոկոսին: Այս մասին այսօր Հումանիտար կենտրոնում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

՛՛Հաջորդ շաբաթվանից սկսած կտրամադրվեն նաև վարձակալության գումարները՝ 50 հազարական դրամները՛՛,-նշել է նա:

Բաղդասարյանը նաև ասել է, որ բռնի տեղահանված և Հայաստանում դպրոց հաճախող երեխաների թիվը մեկ օրում ավելացել է 124-ով և դարձել 15 388։

՛՛Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր առողջապահական հաստատություններում 151 անձ շարունակում է բուժումը։ Դրական ցուցանիշով՝ լավացումով, նախորդ շաբաթների ընթացքում արդեն 100 անձ դուրս է գրվել և շարունակում է գտնվել բժիշկների հսկողության ներքո՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: