հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը․ Արծրուն Հովհաննիսյան

Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում արցախյան ռազմաճակատում իրավիճակը ներկայացնելիս ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ անդրադարձ կատարեց հարցին՝ թե ինչ է հասկանում  Հայաստանը "Հաղթելու ենք" ասելով։

«Ես նշել եմ՝ պատերազմը ինչ աստիճանի է, ինչ խնդիր են դրել Ադրբեջանի զինված ուժերը թուրքիայի հետ համատեղ: Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը: Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը, հակառակորդի ԶՈՒ-ին խնդիրներից զրկելը», - ընդգծեց նա։

  • Կիսվել: